Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին, թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։
Մի քանի ամիս առաջ ես հոդված էի գրել` «Օբաման շահագործում է թուրք ղեկավարների շողոքորթության մարմաջը» վերնագրով` բացատրելով, որ Միացյալ Նահանգների նախագահը կարողանում է համոզել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ կատարի իր պահանջները՝ օգտվելով շռայլ գովասանքների հանդեպ նրա ունեցած թուլությունից:
Միգուցե ոմանք ակնկալում էին, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները կգրավեն նրա ղեկավարների ուշադրությունը ներքին խնդիրների վրա՝ շեղելով նրանց կարևոր զարգացումներից, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցերը: Ցավոք, այդպես չեղավ:
Թուրքական www.kultur.gov.tr կայքը «Հայկական պնդումներ եւ իրողություններ. Արեւելյան Անատոլիան հայերի հայրենի՞քն է» խորագրով հոդված է հրապարակել, որը դիտարժան մի քանի կարեւոր կետ է հաւաքել.
Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցեցին ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական եւ հասարակական ոլորտի անվանի ...
Ողջունելի է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի չորս անդամներ բանաձև են ներկայացրել, որը պաշտպանում է Կոնգրեսում Հայոց իրավունքների հետապնդման մի նոր մոտեցում՝ դուրս գալով Ցեղասպանության ճանաչման շրջանակներից:
Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքը (Բաժին 354.4):
Շուշիի ազատագրման հերթական նշումը անշուշտ առիթ է մեկ անգամ եւս լույսի բերելու ազատագրման խորհուրդը, տարածքի ներկայացրած պատմամշակութային ժառանգի արժեքը, ռազմավարական կարեւորությունը, ամբողջ հայության վրա ունեցած հոգեբարոյական ազդեցությունը։
Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Ապրիլի 30-ին Բուենոս Այրեսի կենտրոնական վարժարանում Հարավային Ամերիկայի Հայ Ազգային համագումարի կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ժխտողականության դեմ, հանուն արդարության եւ ճշմարտության» խորագրով Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված գիտաժողով:
Ապրիլի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա էին Լիբանանի մշակույթի եւ արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը եւ Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը եւ Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսագսյանը, Շանթ Չինչինյանը, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, ...
Ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային եւ հոգեւոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի համերգը:
Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Այս օրերին Դանիայում եւ Նորվեգիայում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)